Այսօր: Շաբաթ, 13 Սեպտեմբերի 2025թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 77
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 346-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ծաղկահովիտ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ծաղկահովիտ, (093)392611 (077)251471, tsaghkahovit.hamaynq@inbox.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 սեպտեմբերի 2025 թվականի N 346-Ա

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԵՂԱԴԻՐ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ՊԱՐԳԵՎԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ 304,87 ՔՄ ԿԱՌՈՒՅՑԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՒ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՅՄԱՆՈՎ ՓՈԽԱՆՑՎԱԾ 451 ՔՄ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի  24-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Գեղադիր գյուղական համայնքի ավագանու 21․08․2008 թվականին կայացած նիստի 3/1 արձանագրությունը, ինչպես նաև Համբարձում Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Գեղադիր բնակավայրի 4-րդ փողոց 1 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 2456624 համարի վկայականի լրացուցիչ նշումներ բաժնում շինության տակ գտնվող հողամասի վերաբերյալ կատարված գրառումները, որոշում եմ՝

1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Գեղադիր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Համբարձում Ավետիսյանին  սեփականության իրավունքով պատկանող, Գեղադիր բնակավայրի 4-րդ փողոց 1 հասցեում գտնվող կառույցի սպասարկման և պահպանման նպատակով պայմանով փոխանցված, շինության տակ գտնվող 02-030-0010-0030 կադաստրային ծածկագրով,  բնակավայրերի  նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 451 քմ հողամասի կադաստրային  արժեքը 10․09․2025 թվականի դրությամբ  կազմում է 451x 141․9 = 64․000 / վաթսունչորս հազար / ՀՀ դրամ։
2․ Համբարձում Ավետիսյանին՝ հաշվարկված գումարը վճարել Ծաղկահովիտի համայնքապետարանի  900485060272 հաշվարկային հաշվին  ։
3․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից ։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner