| Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներով․ համայնքի ավագանին որոշում է՝  Հաստատել Ծաղկահովիտ համայնքի 25․12․2019թ․ հերթական նիստի օրակարգը․ 1․ Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի վարձատրության չափը սահմանելու մասին։ 2․ Ծաղկահովիտի համայնքապետարանի աշխատակազմի և ՀՈԱԿ-ների կառուցվածքը աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը  քննարկելու և հավանություն տալու մասին։ 3․ Ծաղկահովիտ համայնքի 2020 թ․ տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին։ 4.  ՀՀ կառավարության կողմից սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Ծաղկահովիտ համայնքին հատկացված, տեխնիկաները համայնքային սեփականություն ճանաչելու և գույքագրելու մասին։  5․ Ծաղկահովիտ համայնքի սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին։ 6. Ծաղկահովիտ համայնքի 2020թ․ բյուջեն քննարկելու և հավանություն տալու մասին։ 7․ Ձմռան ընթացքում ներհամայնքային ճանապարհները մաքրելու համար համայնքի բյուջեից գումար  նախատեսելու մասին։ 8․ Համայնքում ամանորի միջոցառումներ կազմակերպելու նպատակով համայնքի բյուջեից դրամական միջոցներ հատկացնելու մասին։     |