Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետով համայնքի ավագանին որոշում է`
Հաստատել Ծաղկահովիտ համայնքի 26․01․2021 թվականի թիվ 2 արտահերթ նիստի օրակարգը։
1․ Համայնքի ավագանու 19 հունվարի 2021թվականի N 03-Ն, N 06-Ն որոշումները անվավեր ճանաչելու մասին։
2․ Համայնքի ավագանու 23․12․2020 թվականի N 88-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու և համայնքապետարանի աշխատակազմի, համայնքապետարանի ենթակայության <<ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԿԵՆՏՐՈՆ>>, <<ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ>>, <<ՆՈՐԱՇԵՆԻ Վ. ՄՈՒՔՈՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ>>, <<ՀՆԱԲԵՐԴԻ ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ>>, <<ԳԵՂԱՁՈՐԻ ՅՈՒ. ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ>>, <<ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ>> և <<ՎԱՐԴԱԲԼՈՒՐԻ Գ. ԳԱԼՍՏՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ>> ՀՈԱԿ-ՆԵՐԻ աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին։
3․Ծաղկահովիտ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդ-վաճառքի միջոցով օտարելու թույլտվություն տալու եվ մեկնարկային գին սահմանելու մասին։