|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ծաղկահովիտ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ծաղկահովիտ, (093)392611 (077)251471, tsaghkahovit.hamaynq@inbox.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
18 սեպտեմբերի 2025 թվականի N 80-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐԱՇԵՆ ԳԵՂԱԴԻՐ ՀՆԱԲԵՐԴ ԳԵՂԱՁՈՐ ԵՎ ԲԵՐՔԱՌԱՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԳԱԶԻ ՆԵՐՔԻՆ ՑԱՆՑԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ Ի ՀԱՅՏ ԵԿԱԾ ՀԱՄԱԴՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՎՃԱՐՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Ծաղկահովիտ համայնքի Նորաշեն, Գեղադիր, Հնաբերդ, Գեղաձոր և Բերքառատ բնակավայրերի գազի ներքին ցանցի կառուցման աշխատանքների նախագծա-նախահաշվային փաստաթղթերում արտացոլված և փաստացի կատարված աշխատանքների համադրման արդյունքների փաստի մասին Ծաղկահովիտի համայնքապետարանի և «ՍՈԼԻԴ-ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ միջև 2025 թվականի հունիսի 3-ին կնքված N 5 - համաձայնագիրը, համայնքի ավագանին որոշում է՝
1․ Համաձայնություն տալ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Նորաշեն, Գեղադիր, Հնաբերդ, Գեղաձոր և Բերքառատ բնակավայրերում գազի ներքին ցանցի կառուցման աշխատանքների նախագծա-նախահաշվային փաստաթղթերում արտացոլված և փաստացի կատարված աշխատանքների համադրման արդյունքներին և թույլատրել «ՍՈԼԻԴ-ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ին վճարել՝ 2458329 /երկու միլիոն չորս հարյուր հիսունութ հազար երեք հարյուր քսանիննը/ ՀՀ դրամ: 2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |
Կողմ -9 ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐԾՐՈՒՆ ԲՈՅԱՋՅԱՆ ԱՆԱՀԻՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԲԱՎԱԿԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՆՈՐԱԻՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄԱՆՎԵԼ ՂԱԶԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻՇԱ ՄՀԵՐՅԱՆ ՀՐԱՉԻԿ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ԱՐՄԻՆԵ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|