Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 09-Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 09-Ն


Զեկ. ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ

ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ 2018ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենիք  14-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներով.

 ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝

Հաստատել Ծաղկահովիտ համայնքի 18.04.2018թ.  հերթական նիստի օրակարգը.

1. Արցախյան ազատամարտի զոհվածների հուշարձանի բարեկարգման աշխատանքների, Ծաղկահովիտ համայնքի գումար հատկացնելու մասին.  

2. Ծաղկահովիտ համայնքի մարզական  թիմերին սպորտային գույք,  և ԵԿՄ պատանի երկրապահների համար հագուստ ձեռք բերելու նպատակով գումար հատկացնելու մասին:

3. Ծաղկահովիտի համայնքապետարանի աշխատանքների համար համակարգչային տեխնիկա, համայնքապետարանի շենքի համար տեսահսկվող սարքավորումներ, և գրասենյակային գույք ձեռք բերելու համար գումար հատկացնելու մասին:

4. Ծաղկահովիտ վարչական տարածքում  գտնվող կիսակառույց շինության նկատմաբ Հովիկ Սմբատի Հովհաննիսյանին սեփականության իրավունքը ճանաչելու և շինության տակի հողամասի օտարման մասին.

5. Ծաղկահովիտ  գյուղի կենտրոնական ճանապարհի մայթեզրի ջրատարների վերանորոգման համար գումար հատկացնելու մասին:

6. Ծաղկահովիտ համայնքի հեռանկարային զարգացման գլխավոր հատակագծի համապատասխան բնակավայրի հողերի նպատակային նշանակությունը փոխելու մասին:

7. Ծաղկահովիտ համայնքի ենթակայության տակ գտնվող հեռագնա արոտավայրը վարձակալությամբ տրամադրելու մասին:

8.  Ծաղակահովիտ գյուղի եկեղեցու շինարարաությունը շարունակելու համար գումար հատկացնելու մասին:

9. Գեղադիր գյուղի գերեզմանատան ցանկապատման աշխատանքներին օժանդակելու համար գումար հատկացնելու մասին:

10. Գեղադիր, գյուղի Մշակույթի տան հիմնանորոգման և Վարդաբլուր գյուղի հանդիսությունների սրահի սալիկապատման աշխատանքների կատարման համար գումար  հատկացնելու մասին:

11.  Ծաղկահովիտ համայնքի ՝ Վարդաբլուր, Գեղարոտ, Ծիլքար, Լեռնապար, Գեղաձոր, Հնաբերդ  գյուղերի ներհամայնքային ճանապարհների փոսալցման և հարթեցման աշախատաների համար գումար հատկացնելու մասին:

12. Գեղարոտ գյուղի գազաֆիկացման աշխատանքները համաֆինասավորելու համար գումար հատկացնելու մասին: 

13.  Գեղաձոր գյուղի նորակառույց մանկապարտեզի և Բերքառատ գյուղի  մշակույթի տան հանդիսությունների սրահի համար  գույքի ձեռք բերելու  համար  գումար հատկացնելու մասին:

14. Ծաղկահովիտ գյուղի  խմելու ջրի արտաքին և ներքին ցանցի սպասարկումը և շահագործումը <<ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ>>  ՓԲԸ-ին հանձնելու մասին:

15. Ծիլքար վարչական շենքի հիմնանարոգման աշխատանքների համար գումար հատկացնելու մասին:

16. Ծաղկահովիտ, Նորաշեն, Հնաբերդ, Վարդաբլուր գյուղերի <<Մսուր մանկապարտեզ>>  ՀՈԱԿ-ների հաստիքացուցակը, դրույքաչափերը և աշխատակիցների թվաքանակը հաստատելու մասին: 

17. Ծաղկահովիտ համայնմքի ավագանու 21.11. 2017թ.  թիվ 06-Ն, 18.01.2018թ.  թիվ 03-Ն,  18.01.2018թ. թիվ 04-Ն որոշման հավելվածների մեջ փոփոխություն կատարելու մասին:

18. Լեռնապար գյուղի վարչական տարածքում գտնվող,  համայնքի սեփականություն հանդիսացող պոմպակայանի շենքը ոչ նպատակին ծառայելու պատճառով ապամոնտաժելու և վաճառելու համար ՀՀ Արագածոտնի մարզպետին  առաջարկությունը ներկայացնելու մասին:

19. Հնաբերդ գյուղի կենտրոնական ջրագծի վերանորոգման համար գումար հատկացնելու մասին:

20. ՀՀ Արագածոտն մարզի Ծաղկահովիտ համայնքի Գեղադիր գյուղում հողամասի նպատակային նշանակության փոփոխությանը հավանություն տալու մասին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner