Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 83-րդ հոդվածի 2-րդ մասի, «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով, համայնքի ավագանին որոշում է՝
Հավանություն տալ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի 2025 թվականի տարեկան բյուջեում փոփոխություն կատարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը հետևյալ բովանդակությամբ՝
Եկամտային մասում՝
1) 09 բաժին 01 խմբի 00 դասի (Գյուղատնտեսական նշանակության հողի հարկ մինչև 31.12.2020 թվականի դրությամբ) եկամուտներից նվազեցնել 6 000 000 (վեց միլիոն) ՀՀ դրամ եկամուտ,
Ծախսային մասում՝
2) 10 բաժնի 07 խմբի 01 դասի (Սոցիալական հատուկ արտոնություններ) գործառնական դասակարգման 4729 (Այլ նպաստ բյուջեից) տնտեսագիտական հոդվածի պլանից նվազեցնել 6 000 000 (վեց միլիոն) ՀՀ դրամ ծախս:
3) Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: