Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 06-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ծաղկահովիտ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ծաղկահովիտ, (093)392611 (077)251471, tsaghkahovit.hamaynq@inbox.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 նոյեմբերի 2017 թվականի N 06-Ն

ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ից մասի 28-րդ կետով և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի պահանջներով.

ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇԵՑ`

1. Հաստատել ՀՀ Արագածոտն մարզի Ծաղկահովիտ համայնքի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը պաշտոնային դրույքաչափերը` համաձայն հավելված N1-ի.

2. ՈՒժը կորցրած ճանաչել Ծաղկահովիտ համայնքի ավագանու 2017 թվականի հունվարի 18-ի «Ծաղկահովիտ համայնքի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 05-Ն  որոշումը` կից հավելվածով:

 3. Առաջարկել Ծաղկահովիտ համայնքի ղեկավարին Ծաղկահովիտ համայնքի «Աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոններով» անվանացանկում համապատասխան փոփոխություններ կատարելու առաջարկությամբ մեկ շաբաթյա ժամկետում սահմանված կարգով դիմել ՀՀ Կառավարության լիազորված պետական կառավարման մարմին:

4. Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերն ուժի մեջ են մտնում ՀՀ Կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի կողմից համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան  փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին իրավական ակտի ուժի մեջ մտնելու պահից:


Կողմ -11

ԱՆՏՈՆՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ԳԱՐԵԳԻՆՅԱՆ ԿԱՐԵՆ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐԱՄ

ՀԱԿՈԲՅԱՆ ԷԴԳԱՐ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻՇԱ

ՄՈՒՐԱԴՅԱՆ ՍԵՎԱԿ

ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ՄԱՆՈՒԿ

ՊՈՂՈՍՅԱՆ ՎԱՉԻԿ

ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՄԵՆ

ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ՄԱՑԱԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner