Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Գեղաձոր գյուղի բնակիչ Անդրանիկ Աշոտի Օհանյանի դիմումը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գեղաձոր գյուղում 02-031-0004-0014 կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0,24257 հա , որի վրա առկա է բնակելի տուն և այն օգտագործում է Անդրանիկ Աշոտի Օհանյանը : Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, /1992 թվականի հունիսի 9-ի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի N 27 որոշմամբ / և վերջինիս բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 38․1-րդ հոդվածի 1-ին մասի, որոշում եմ՝
1.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Գեղաձոր գյուղի 4-րդ փողոց, թիվ 7 հասցեում գտնվող բնակելի տան և տնամերձ հողամասի նկատմամբ Անդրանիկ Աշոտի Օհանյանի հողօգտագործման իրավունքը՝ բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ սեփականության իրավունքով պատկանող 0,24527 հա մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրա սեփականության իրավունքը նույն հողամասի և դրա վրա 1990 թվականին կառուցված բնակելի տան նկատմամբ:
2.Հողամասի սահմանները որոշվում են «Միհրան Բոյաջյան » ԱՁ-ի կողմից չափագրված և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
3. ՀՀ կադաստրի կոմիտեում մուտքագրման ծածկագիրն է՝ 2025G73EUE։
4․ ՀՀ Արագածոտն մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի 11․08․2025 թվականի N 290-Ա որոշումը ճանաչել չեղյալ։
5. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից ։