Այսօր: Չորեքշաբթի, 1 Մայիսի 2024թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 51
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 26-Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 26-Ն


Զեկ. ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 4 ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետով համայնքի ավագանին որոշում է`

Հաստատել Ծաղկահովիտ համայնքի 14․04․2021թ․ հերթական նիստի օրակարգը․

1․ Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի հաղորդումը 2021թվականի առաջին եռամսյակի բյուջեի կատարման մասին:

2․ Ծաղկահովիտ համայնքի ավագանու 2018 թվականի հուլիսի 4-ի թիվ 44-Ն և 2021 թվականի մարտի 5-ի թիվ 21-Ն որոշումները անվավեր ճանաչելու մասին։

3․ Համայնքի ավագանու 26․01․2021 թվականի N 11-Ն որոշման Ծաղկահովիտի համայնքապետարանի աշխատակազմի, <<Կոմունալ ծառայություն>>, <<Նորաշենի Վ․Մուքոյանի անվան մսուր մանկապարտեզ>>, <<Հնաբերդի մսուր մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ների աշխատակիցների թվաքանակի, հաստիքացուցակի և պաշտոնային դրույքաչափերի N 3, 4, 5 հավելվածը ուժը կորցրած ճանաչելու և Ծաղկահովիտի համայնքապետարանի աշխատակազմի, համայնքապետարանի ենթակայության <<Կոմունալ ծառայություն>>, <<Նորաշենի Վ․Մուքոյանի անվան մսուր մանկապարտեզ>>, <<Հնաբերդի մսուր մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը համաձայն N 3, 4, 5 հավելվածի հաստատելու մասին։

4․ Ծաղկահովիտ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդ-վաճառքի միջոցով օտարելու թույլտվություն տալու եվ մեկնարկային գին սահմանելու մասին։

5․ Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ գյուղի խմելու ջրի ջրամատակարարումը ապահովող երկու միավոր ԷՑՎ 10-63-110 պոմպերի և 32 կվտ էլ․շարժիչի վերանորոգման համար գումար հատկացնելու մասին։

6․ Ծաղկահովիտ համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասը վարձակալության տրամադրելու թույլտվություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին:

7․ ՀՀ  խոշորացված համայնքներում համավարակի հետևանքները մեղմելուն ուղղված դրամաշնորհային ծրագրին հավանություն տալու մասին։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner