Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 83-րդ հոդվածի 2-րդ մասի, 90-րդ հոդվածի 4-րդ կետի, «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի բյուջեի ֆոնդային մասում կատարվող ծախսերի լրացուցիչ ֆինանսավորման փաստի մասին համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է՝ 1․Համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից 25 000 000 /քսանհինգ միլիոն/ ՀՀ դրամ հատկացնել բյուջեի ֆոնդային մաս՝ կապիտալ ծախսերի ֆինանսավորման համար: 2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |