Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերի, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, ՀՀ «Հողային օրենսգրքի» 48-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու 04․07․2025 թվականի N 66-Ն թվականի որոշումը, ինչպես նաև 2025 թվականի օգոստոսի 12-ին կայացած համայնքային սեփականություն հանդիսացող հողերի վարձակալության տրամադրման համար տեղի ունեցած մրցույթի արդյունքները, որոշում եմ՝
1. Կնքել վարձակալության պայմանագիր Ծաղկահովիտ համայնքի Գեղադիր բնակավայրի բնակիչ՝ Սևակ Մխիթարի Նիկողոսյանի հետ Ծաղկահովիտ համայնքի սեփականություն համարվող, Հնաբերդ բնակավայրում գտնվող, 02-065-0121-0081 կադաստրային ծածկագրով, 1․22616 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության, խոտհարկ գործառնական նշանակության հողատարածքի նկատմամբ 25 /քսանհինգ/ տարի ժամկետով 12․000 / տասներկու հազար / ՀՀ դրամ տարեկան վարձավճարով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից