Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 144-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ծաղկահովիտ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ծաղկահովիտ, (093)392611 (077)251471, tsaghkahovit.hamaynq@inbox.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 նոյեմբերի 2018 թվականի N 144-Ա

ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԵՂԱՐՈՏ ԳՅՈՒՂԻ 4-ՐԴ ՓՈՂՈՑ ՏՈՒՆ 3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՇԽԱՆ ՎԱՂԻՆԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԵՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՀԻՄՔԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՄԱՆ ՄԱՍԻՆ

    Ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. Նո 912-Ն որոշման 2-րդ բաժնի պահանջներով և նկատի ունենալով այն հանգամանքը, որ սեփական տնամերձ հողամասում 1967 թվականին  կառուցված 62,95 քմ մակերեսով բնակելի տունը, 1982 թվականին  կառուցված 95,02 քմ մակերեսով բանկելի տունը, 1985թվականին կառուցված 27,52քմ մակերեսով բնակելի տան նկուղը, 1985թ. կառուցված 48,36 քմ բաց պատշգամբը, 1967թ. կառուցված 40,69քմ մակերեսով թոնրատունը, 1985թ. 3,03քմ մակերեսով կաթսայատունը և 2013թ. ինքնակամ կառուցված 48,68քմ մակերեսով գոմը  բավարարում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի պահանջներին

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝ 

   1. Ճանաչել Իշխան Վաղինակի Բաղդասարյանի կողմից ժառանգություն ստացած և սեփականություն հանդիսացող սեփական տնամերձ հողամասում 1967 թ.  կառուցված 62,95 քմ մակերեսով բնակելի տան, 1982 թվականին  կառուցված 95,02 քմ մակերեսով բնակելի տան, 1985թ. կառուցված 27,52քմ մակերեսով բնակելի տան նկուղի, 1985թ. կառուցված 48,36 քմ բաց պատշգամբի, 1967թ. կառուցված 40,69քմ մակերեսով թոնրատան, 1985թ. 3,03քմ մակերեսով կաթսայատան  սեփականության իրավունքը և կատարել հաշվառում 48,68քմ մակերեսով ինքնակամ կառուցված գոմի առկայության փաստը:

    2.  Կառույցները կառուցված են քաղաքաշինական նորմերին համապատասխան, կառույցների  պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը,  չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ:

    


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner