Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Գեղադիր գյուղական համայնքի ավագանու 21․08․2008 թվականին կայացած նիստի 3/1 արձանագրությունը, ինչպես նաև Համբարձում Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Գեղադիր բնակավայրի 4-րդ փողոց 1 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 2456624 համարի վկայականի լրացուցիչ նշումներ բաժնում շինության տակ գտնվող հողամասի վերաբերյալ կատարված գրառումները, որոշում եմ՝
1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Գեղադիր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Համբարձում Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող, Գեղադիր բնակավայրի 4-րդ փողոց 1 հասցեում գտնվող կառույցի սպասարկման և պահպանման նպատակով պայմանով փոխանցված, շինության տակ գտնվող 02-030-0010-0030 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 451 քմ հողամասի կադաստրային արժեքը 10․09․2025 թվականի դրությամբ կազմում է 451x 141․9 = 64․000 / վաթսունչորս հազար / ՀՀ դրամ։
2․ Համբարձում Ավետիսյանին՝ հաշվարկված գումարը վճարել Ծաղկահովիտի համայնքապետարանի 900485060272 հաշվարկային հաշվին ։
3․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից ։