Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 16-րդ ենթակետի և ՀՀ «Հողային օրենսգրքի» 48-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով 2021 թվականի հուլիսի 19-ին կայացած հողերի վարձակալության տրամադրման համար տեղի ունեցած մրցույթի արդյունքները, որոշում եմ՝
Կնքել վարձակալության պայմանագիր Ծաղկահովիտ համայնքի Ծիլքար բնակավայրի 5-րդ փողոցի, տուն 2 հասցեի բնակիչ՝ Կարապետ Գենիկի Մուրադյանի /Անձնագիր AH0415916, տրված 27/09/2007թ-ին, 024-ի կողմից/ հետ Ծաղկահովիտ համայնքի սեփականություն համարվող 02-056-0103-0004 ծածկագրի 0,17 387 հա գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի վարելահողի նկատմամբ 25 /քսանհինգ/ տարի ժամկետով 2 000 /երկու հազար/ ՀՀ դրամ տարեկան վարձավճարով, ամսական 166,67 /մեկ հարյուր վաթսունվեց ՀՀ դրամ վաթսունյոթ լումա/ ՀՀ դրամ: