Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերի պահանջներով, Ծաղկահովիտ համայնքի ավագանու 18.12.2017 թ-ի թիվ 17-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Ծաղկահովիտ համայնքի թվով 40 / քառասուն / բնակիչների և 2 /երկու/ կազմակերպությունների դիմումները, ինչպես նաև կրթության, մշակույթի, երիտասարդության հետ տարվող աշխատանքների, առողջապահության, սպորտի, սոցիալական (այդ թվում երեխաների պաշտպանության) հարցերի խորհրդակցական մարմինների դրական եզրակացությունը, որոշում եմ՝
Համայնքի սոցիալապես անապահով թվով 40 /քառասուն/ բնակիչներին և երկու կազմակերպություններին համայնքի բյուջեի վարչական մասի համապատասխան հոդվածից /4729/ տրամադրել դրամական աջակցություն ընդհանուր 1 120 000 /մեկ միլիոն մեկ հարյուր քսան հազար/ ՀՀ դրամ և կազմակերպել վճարումը:
Անհրաժեշտ փաստաթղթերը կցվում են: