Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 06-Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 06-Ն


Զեկ. ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ

ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԼԱՆԸ /ՏԱՊ/ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և 82-րդ հոդվածի պահանջներով․համայնքի ավագանին որոշում է՝  

1․ Հաստատել Ծաղկահովիտ համայնքի զարգացման հնգամյա ծրագրի շրջանակներում իրականացվող 2020թ․ տարեկան աշխատանքային պլանը /ՏԱՊ/ ըստ ոլորտների ՝ համաձայն N1 հավելվածի։

2․ Համայնքի ղեկավարին՝ ծրագրերի ցանկն ընդգրկել համայնքի 2020թ․ գնման պլանում այն մինչև փետրվարի 1-ը սահմանված կարգով հրապարակելու համար։

3․ Թույլատրել համայնքի ղեկավարին՝ 

ա/ ծրագրի առանձին հատվածների իրականացման անհնարինության կամ խնայողությունների դեպքում նախատեսված գումարն ուղղել առաջնահերթ և հրատապ լուծում պահանջող այլ խնդիրների լուծման։

բ/ Խիստ անհրաժեշտություն առաջանալու և ֆինանսական հնարավորությամ դեպքում ծրագրի համար նախատեսված գումարի մինչև 20%-ի չափով կատարելու լրացուցիչ հատկացումներ։

4. Համայնքի ղեկավարին՝ ապահովել կապիտալ ծրագրերի նախագծա-նախահաշվային փաստաքղթերի կազմում, օրենքով սահմանված կարգով կազմակերպել աշխատանքների գնման գործընթացները և ժամանակին ապահովել ծրագրերի կատարումը։  


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner