Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ գլխի 48-րդ կետի, ՀՀ քաղաքացիական օրենսգրոի 187-րդ հոդվածի 1-ին կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ , 16-րդ ու հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1992թ. հունիսի արձանագրային որոշման պահանջներով և հաշվի առնելով Վալերիկ Խաչատրյանի դիմումը . որոշում եմ՝
1. Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Հնաբերդ վարչական տարածքում գտնվող 02-065-070-001-ից կադաստրային ծածկագրով 0, 3365 հա հողամասի հասցե համարել գյուղ Հնաբերդ 19-րդ փողոց թիվ 70/1 հասցեն:
2. Հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1992 թվականի հունիս թիվ արձանագրային որոշմամբ՝ քաղաքացի Վալերիկ Խաչատրյանի Հնաբերդ գյուղի 19-րդ փողոց թիվ 70/1 հասցեում գտնվող անասնագոմը օգտագործվող 02-065-070-001-ից ծածակագրով առանձնացված 0,3365 հա մակերեսով հողատարածքի օգտագործման հիմքերը համարել վերականգնված:
3. Քանի, որ հողատարածքը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, այն հատկացնել սեփականության իրավունքով՝ առուվաճառքի, նվիրատվության, փոխանակման սեփականատիրոջ փոփոխության դեպքում՝ հողամասի տվյալ պահին գործող կադաստրայինն արժեքի վճարման պայմանով:
4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: