Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



08 մայիսի 2024 թ.

ՀԱԿՈԲ ՊԱՏՎԱԿԱՆԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԳՆՎԱԾ ԱՆԱՍՆԱՇԵՆՔԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԱՆԱՍՆԱՇԵՆՔԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 19.04.2024 թ-ի թիվ 169-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի  24-րդ կետի,  « Նորմատիվ իրավական ակտերի մասին » ՀՀ օրենքի 38․1-րդ հոդվածի  «Ինքնակամ կառուցված շենք-շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացի Հակոբ Պատվականի Մանուկյանի գրավոր դիմումը ՀԲՍ Արագածի շրջանային հանձնաժողովի 23․09․1991թ թիվ 21/8 որոշմամբ գնված անասնաշենքը օրինական սեփականություն ճանաչելու և հողհատկացման հիմքերը վերականգնելու մասին , հաշվի առնելով այն հանգամանքը, որ 191,1 քմ մակերեսով գնված  անասնաշենքի սպասարկման համար 02-030-0012-0023 ծածկագրից առանձնացված 0.0524 հա հողամասը օգտագործվել է Հակոբ Պատվականի Մանուկյանի կողմից և հողամասը չի դասվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, որոշում եմ՝

 

1. Հիմք ընդունելով, որ 191,24 քմ անասնաշենքը կառուցվել է խորհրդային միության տարիներին , այն 1991 թվականին գնվել և մինչև օրս փաստացի օգտագործվում է Հակոբ Պատվականի Մանուկյանի կողմից , ուստի ճանաչել  անասնաշենքի նկատմամբ նրա  սեփականության իրավունքը։
2․ Վերականգնել Հակոբ Պատվականի Մանուկյանի կողմից գնված 191,1 քմ մակերեսով անասնաշենքի սպասարկման համար հողհատկացման հիմքերը 02-030-0012-0023 ծածկագրից առանձնացված 0.0524 հա հողամասի նկատմամբ։
3․ Ընդունել ի գիտություն, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
4․ Հողամասի սահմանները որոշվում են « ՓՈԹՈ» ՍՊԸ - կողմից չափագրված և Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հողամասի հատակագծով։ 
5․ Կադաստրի կոմիտում հաշվառված հողամասի և շինության ծածկագիրը 2024747KWQ:
6․  Չեղյալ ճանաչել ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի 19․04․2024 թվականի N 169-Ա որոշումը։
7․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Նարեկ Ենոքյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner