Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 43
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 15-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ծաղկահովիտ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ծաղկահովիտ, (093)392611 (077)251471, tsaghkahovit.hamaynq@inbox.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 դեկտեմբերի 2017 թվականի N 15-Ն

ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՄԱՆՈՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՎՈԼԵՅԲՈԼՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԻՆ ՀՆԱԲԵՐԴ ԳՅՈՒՂԻ ՎՈԼԵՅԲՈԼԻ ԹԻՄԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԵՂԱՁՈՐ ԳՅՈՒՂԻ ՊԱՐԻ ՀԱՄՈՒՅԹԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ  օրենքի 18-րդ հոդվածի 6-րդ կետով և հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման  մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի  պահանջներով և  հիմք ընդունելով «Արմավիթ» ՍՊԸ-ի կողմից ներկրված  ապրանքների մատակարարման  հարկային հաշիվը, Հնաբերդ գյուղի ֆիզկուլտուրայի ուսուցչի կողմից ներկայացված դիմումը և նախահաշիվը, Գեղաձոր  գյուղի վարչական ղեկավարի  կողմից ներկայացված դիմումը,   ԱՁ Վարդան Հովհաննիսյանի կողմից ներկայացված հաշիվ ապրանքագիրը: 

ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇԵՑ`

1. Համայնքների դպրոցներում և մսուր-մանկապարտեզներում Ամանորի միջոցառումներ անցկացնելու և այդ կապակցությամբ երեխաների համար  Ամանորի նվերներ գնելու նպատակով համայնքի բյուջեի համապատասխան հոդվածներից թույլատրել օգտագործելու 678400/վեց հարյուր յոթանսուն ութ  հազար չորս հարյուր/ դրամ:

2. Երևանում անցկացվող վոլեյբոլի միջազգային հուշամրցաշարին  Հնաբերդ գյուղի վոլեյբոլի թիմի մասնակցությունը ապահովելու նպատակով համայնքի բյուջեի համապատասխան հոդվածից հատկացնել 250000/երկու հարյուր հիսուն հազար/ դրամ  և նույն հոդվածից 50000 /հիսուն հազար/ դրամ  որպես աջակցություն  տրամադրել համայնքի  Գեղաձոր գյուղի պարի համույթին:

3. Համայնքի բնակիչների մասնակցությամբ  ամանորի տոնական միջոցառում, ճաշկերույթ կազմակերպելու նպատակով համայնքի բյուջեից հատկացնել  600000 /վեց  հարյուր  հազար/ դրամ:


Կողմ -11

ԱՆՏՈՆՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ԳԱՐԵԳԻՆՅԱՆ ԿԱՐԵՆ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐԱՄ

ՀԱԿՈԲՅԱՆ ԷԴԳԱՐ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻՇԱ

ՄՈՒՐԱԴՅԱՆ ՍԵՎԱԿ

ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ՄԱՆՈՒԿ

ՊՈՂՈՍՅԱՆ ՎԱՉԻԿ

ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՄԵՆ

ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ՄԱՑԱԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner