|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ծաղկահովիտ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ծաղկահովիտ, (093)392611 (077)251471, tsaghkahovit.hamaynq@inbox.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
21 հոկտեմբերի 2019 թվականի N 70-Ն |
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ՇԵՆՔԻՑ ՄԻՆՉԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿՈՅՈՒՂԱԳԻԾ ՆՈՐ ԿՈՅՈՒՂԻ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 89-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներով.հիմք ընդունելով համայնքի ղեկավարի 17․04․2018թ․ N 33-Ա որոշումով ստեղծված հանձնաժողովի կողմից կազմված թերությունների ակտը և նախահաշվային փաստաթղթերը. համայնքի ավագանին որոշում է՝ Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ գյուղում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության նորակառույց շենքից մինչև կենտրոնական կոյուղագիծ նոր կոյուղի կառուցելու համար համայնքի բյուջեից հատկացնել մինչև 1 600 000 /մեկ միլիոն վեց հարյուր հազար/ ՀՀ դրամ: |
Կողմ -8 ԱՆՏՈՆՅԱՆ ՆՈՐԱՅՐ ԳԱՐԵԳԻՆՅԱՆ ԿԱՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐԱՄ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻՇԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ ՍԵՎԱԿ ՊՈՂՈՍՅԱՆ ՎԱՉԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՄԵՆ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ՄԱՑԱԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|