Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետով համայնքի ավագանին որոշում է`
Հաստատել Ծաղկահովիտ համայնքի 14․05․2021թ․ արտահերթ նիստի օրակարգը․
1․ Ծաղկահովիտ համայնքի Նորաշեն, Գեղադիր, Հնաբերդ, Գեղաձոր, Բերքառատ բնակավայրերի գազաֆիկացման աշխատանքների նպատակով կազմված նախագծա-նախահաշվային փաստաթղթերին հավանություն տալու և գումար հատկացնելու մասին:
2․ Ծաղկահովիտ համայնքի Գեղաձոր գյուղի վարչական տարածքում գտնվող քաղաքացու սեփականություն հանդիսացող հողատարածքի նպատակային նշանակությունը փոխելուն հավանություն տալու մասին:
3․ Ծաղկահովիտ համայնքի Գեղաձոր գյուղում ոռոգման ջրի ներքին ցանցի վերակառուցման համար գումար հատկացնելու մասին։
4․ Ծաղկահովիտ համայնքի Ծիլքար գյուղի եկեղեցու ներքին հարդարման համար գումար հատկացնելու մասին։
5․ Նախագծահետազոտական փաստաթղթերի կազմման, փորձաքննության եզրակացության տրամադրման աշխատանքների համար գումար հատկացնելու մասին։
6․ Ծաղկահովիտի համայնքի ավագանու 26․01․2021 թվականի 12-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
7. Ծաղկահովիտ համայնքի սեփականություն համարվող հին կաթսայատունը համայնքի մեքենասարքավորումնեի համար կայանատեղի ձևափոխելու նպատակով կազմված նախագածանախահաշվային փաստաթղթերին հավանություն տալու և գումար հատկացնելու մասին։