Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 14-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ծաղկահովիտ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ծաղկահովիտ, (093)392611 (077)251471, tsaghkahovit.hamaynq@inbox.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 մարտի 2020 թվականի N 14-Ն

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետով, հիմք ընդունելով ավագանու անդամների քվեարկության արդյունքները. համայնքի ավագանին որոշում է`

Հաստատել Ծաղկահովիտ համայնքի 24․03․2020թ․ արտահերթ նիստի օրակարգը․

1․ Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի հաշվետվությունը 2019 թվականի բյուջեի և տարեկան աշխատանքային պլանի կատարման մասին։

2․ ՈՒրբան հիմնադարմի միջոցով Ծաղկահովիտ համայնքի Նորաշեն բնակավայրի մանկապարտեզի համար գույք ձեռք բերելու նպատակով համայնքի կողմից գումարի 10%-ը  համաֆինանսավորելու մասին։

3․ «Ժողովրդավարական զարգացման, ապակենտրոնացում և լավ տեղական կառավրում Հայաստանում» ծրագրի շրջանակներում Ծաղկահովիտի համայնքապետարանի «Ավագանիների նիստերի դահլիճի կահավորման և առցանց հեռարձակման սարքավորումների» ձեռքբերման համար համայնքի կողմից գումարի 10%-ը  համաֆինանսավորելու մասին։

4․ «Ժողովրդավարական զարգացման, ապակենտրոնացում և լավ տեղական կառավրում Հայաստանում» ծրագրի շրջանակներում Ծաղկահովիտի և Ապարանի  միջհամայնքային համագործակցության շրջանակներում տեխնիկանների ձեռքբերման համար համայնքի կողմից գումարի  10%-ը  համաֆինանսավորելու մասին։

5․ Ծաղկահովիտի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ Եվրոպական միության կողմից իրականացվող <<Քաղաքացիների ձայնն ու գործունեությունը հայաստանի խոշորացված համայնքներում>> ծրագրի շրջանակներում հայտարարված դրամաշնորհային մրցույթի մասին։

6․ Ծաղկահովիտի համայնքապետարանի վարչական շենքի 1-ին հարկի սանհանգույցի և կաթսայատան հիմնանորոգման աշխատաննքերի կատարման համար գումար հատկացնելու մասին:

7․ Ծաղկահովիտի համայնքապետարանի վարչական շենքի 1-ին հարկի սանհանգույցի և կաթսայատան մուտքի դուռ ձեռքբերելու համար գումար հատկացնելու մասին:

8․ Ծաղկահովիտի համայնքապետարանի վարչական շենքը և տարածքը տեսահսկելու նպատակով տեսախցիկներ ձեռքբերելու   համար գումար հատկացնելու մասին:

9․ Ծաղկահովիտի համայնքապետարանի վարչական շենքի պատուհանների համար շերտավարագույր  ձեռքբերելու   համար գումար հատկացնելու մասին: 

10․ Ծաղկահովիտ Համայնքի 2020թվականի տարեկան բյուջեում փոփոխություններ կատարելու մասին։


Կողմ -8

ԱՆՏՈՆՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐԱՄ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻՇԱ

ՄՈՒՐԱԴՅԱՆ ՍԵՎԱԿ

ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ՄԱՆՈՒԿ

ՊՈՂՈՍՅԱՆ ՎԱՉԻԿ

ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՄԵՆ

ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ՄԱՑԱԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner