Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը համայնքի ավագանին՝
ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Թույլատրել օտարելու Ծաղկահովիտ համայնքի Ծիլքար գյուղի սեփականություն համարվող բնակավայրերի և գյուղատնտեսական նշանակության հողամասերը.
ա/ Ծիլքար գյուղի 0,00563 հա բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողեր գործառնական նշանակության հողամաս /ծածկագիր 02-056-0006-0015/ ավտոտնակ կառուցելու նպատակով։
բ/ Ծիլքար գյուղի 0,25508 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության, արոտավայր գործառնական նշանակության հողամաս /ծածկագիր 02-056-0114-0032/ավտոմեքենաների սպասարկման կայան կառուցելու նպատակով։
2. Ծիլքար գյուղերի հողամասերի համար օտարման մեկնարկային գին սահմանել տվյալ հողամասերի կադաստրային արժեքի 100% չափով, այն է 1քմ-ը 144/մեկ հարյուր քառասուն չորս/ ՀՀ դրամ և տալ աճուրդ-վաճառքի հայտարարություն: