Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 19.03.2015թ. N 596-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով կառուցապատման թույլտվությունների էլեկտրոնային միասնական համակարգի՝ urban.e-gov.am կայքի միջոցով «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ- ի կողմից 31.07.2025թ. ներկայացված դիմումը և հետագիծ-նախագիծը /ուրվագիծը/, որոշում եմ՝
1. ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Լեռնապար ԳԲՀ-ից մինչև Լոռու մարզի Սպիտակի ԳԲԿ-ից ցանցի բարձր ճնշման II կարգի ստորգետնյա գազատարների վերատեղադրման աշխատանքներ կատարելու համար հետագիծ-նախագծային փաստաթղթերը հաստատել և «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ ընկերությանը տրամադրել շինարարության թույլտվություն:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: