Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերի, 50-րդ հոդվածի պահանջներով, Ծաղկահովիտ համայնքի ավագանու 18.12.2017 թ-ի թիվ 17-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Ծաղկահովիտ համայնքի թվով 11 /տասնմեկ/ անապահով բնակիչների, 2 /երկու/ անապահով ուսանողների և մեկ մարդասիրական կազմակերպության դիմումները, ինչպես նաև կրթության, մշակույթի, երիտասարդության հետ տարվող աշխատանքների, առողջապահության, սպորտի, սոցիալական (այդ թվում երեխաների պաշտպանության) հարցերի խորհրդակցական մարմինների դրական եզրակացությունը, որոշում եմ՝
Համայնքի սոցիալապես անապահով թվով թվով 11 /տասնմեկ/ անապահով բնակիչներին, 2 /երկու/ անապահով ուսանողներին և մեկ մարդասիրական կազմակերպությանը համայնքի բյուջեի վարչական մասի համապատասխան հոդվածներից /4727, 4729/ տրամադրել դրամական աջակցություն ընդհանուր 1 420 000 /մեկ միլիոն չորս հարյուր քսան հազար/ ՀՀ դրամ և կազմակերպել վճարումը::
Անհրաժեշտ փաստաթղթերը կցվում են: