Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերի պահանջներով, Ծաղկահովիտ համայնքի ավագանու 18.12.2017թ-ի թիվ 17-Ն որոշումը և հիմք ընդունելով Ծաղկահովիտ համայնքի թվով 2 /երկու/ բնակիչների դիմումները, ինչպես նաև կրթության, մշակույթի, երիտասարդության հետ տարվող աշխատանքների, առողջապահության, սպորտի, սոցիալական (այդ թվում երեխաների պաշտպանության) հարցերի խորհրդակցական մարմինների դրական եզրակացությունը.
Համայնքի սոցիալապես անապահով թվով 2 /երկու/ բնակիչներին համայնքի բյուջեի վարչական մասի համապատասխան հոդվածից /4729/, տրամադրել դրամական աջակցություն ընդհանուր 50 000 / հիսուն հազար / ՀՀ դրամ և կազմակերպել վճարումը:
Ցուցակը կցվում է որոշմանը:
Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: