Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերի, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, ՀՀ «Հողային օրենսգրքի» 48-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու 04․07․2025 թվականի N 66-Ն թվականի որոշումը, ինչպես նաև 2025 թվականի օգոստոսի 12-ին կայացած համայնքային սեփականություն հանդիսացող հողերի վարձակալության տրամադրման համար տեղի ունեցած մրցույթի արդյունքները, որոշում եմ՝
1. Կնքել վարձակալության պայմանագիր Ծաղկահովիտ համայնքի Գեղադիր բնակավայրի բնակիչ՝ Սամվել Սարգսի Մանուկյանի հետ Ծաղկահովիտ համայնքի սեփականություն համարվող, Գեղադիր բնակավայրում գտնվող, 02-030-0103-0104 կադաստրային ծածկագրով, 0,3 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության, այլ հողատեսք գործառնական նշանակության հողատարածքի նկատմամբ 25 /քսանհինգ/ տարի ժամկետով 4․000 / չորս հազար / ՀՀ դրամ տարեկան վարձավճարով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից