Հիմք ընդունելով Մարտիրոս Խաչատրյանի դիմումը Արագածոտն մարզի Ծաղկահովիտ Համայնքի Հնաբերդ գյուղում գտնվող /02-065-0064-0005 ծածկագրի/ տնամերձ հողամասի վրա առկա էև ժառանգությամբ փոխանցված բնակելի տունը, հացատունըև գոմը օրինական ճանաչելու մասին , Ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» ՆՈ 912-ն որոշման հավելվածի 8 և 22.1-րդ կետի պահանջներով, հաշվի առնելով այն, որ կառույցը չի հակասում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված պայմաններին. որոշում եմ՝
1. Ճանաչել քաղաքացի Մարտիրոս Ռազմիկի Խաչատրյանի Արագածոտն մարզի Ծաղկահովիտ համայնքի Հնաբերդ գյուղի /02-065-0064-0005 ծածկագրով/ հողամասի վրա առկա 1966թ. և 1990թ. կառուցված բնակելի տունը, հացատունը և գոմը ՝ օրինական առանց օրինականացման համար վճարներ գանձելու, քանի, որ նշված շենք - շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականը:
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կառավարության առըթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի լիազորված մարմնում: