Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ, 35-րդ հոդվածի 18-րդ կետերով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը համայնքի ավագանին որոշում է՝ 1. Թույլատրել օտարելու Ծաղկահովիտ համայնքի սեփականություն համարվող բնակավայրերի բնակելի և հասարակական կառուցապատման նշանակության հողամասերը.
ա/ Ծաղկահովիտ գյուղի 0,0104 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամաս /ծածկագիր 02-053-0009-0071/, պահեստ կառուցելու նպատակով:
բ/ Գեղարոտ գյուղի 0,01594 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամաս /ծածկագիր 02-032-0011-0019/, պահեստ կառուցելու նպատակով:
գ/ Գեղաձոր գյուղի 0,09922 հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուապատման գործառնական նշանակության հողամաս /ծածկագիր 02-031-0006-0012/, բնակելի տուն կառուցելու նպատակով:
դ/ Գեղաձոր գյուղի 0,07315 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամաս /ծածկագիր 02-031-0006-0004/, պահեստ կառուցելու նպատակով:
2. Օտարման մեկնարկային գին սահմանել՝
ա/ Ծաղկահովիտ գյուղի հողամասի համար տվյալ հողամասի կադաստրային արժեքի 100% չափով, այն է 1քմ-ը 336,6 /երեք հարյուր երեսուն վեց ամբողջ վեց/ ՀՀ դրամ, հավելաճի քայլը սահմանել հողամասի ընդհանուր արժեքի 5%-ի չափով։
բ/ Գեղարոտ գյուղի հողամասի համար տվյալ հողամասի կադաստրային արժեքի 100% չափով, այն է 1քմ-ը 141․9 /մեկ հարյուր քառասուն մեկ ամբողջ իննը/ ՀՀ դրամ, հավելաճի քայլը սահմանել հողամասի ընդհանուր արժեքի 5%-ի չափով։
գ/ Գեղաձոր գյուղի հողամասի համար տվյալ հողամասի կադաստրային արժեքի 100% չափով, այն է 1քմ-ը 217,8 /երկու հարյուր տասնյոթ ամբողջ ութ/ ՀՀ դրամ, հավելաճի քայլը սահմանել հողամասի ընդհանուր արժեքի 5%-ի չափով։
3. Համայնքի ղեկավարին՝ ապահովել աճուրդի հրապարակայնությունը, նախապատրաստել համապատասխան փաստաթղթեր աճուրդ-վաճառքը պատշաճորեն կազմակերպելու և անցկացնելու համար: |