Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի, 43-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի պահանջներով, համաձայն ՀՀ կառավարության 2011 թվականի սեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի և հիմք ընդունելով քաղաքացի Գագիկ Բարսեղյանի դիմումը․ համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հավանություն տալ Ծաղկահովիտ համայնքի Ծիլքար գյուղում գտնվող քաղաքացի Գագիկ Բարսեղյանի սեփականություն հանդիսացող /ծածկագիր՝ 02-056-0112-0004/0,61324 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր գործառնական նշանակության հողամասը փոխելու և դարձնելու որպես բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաս:
2. ընդունել ի գիտություն, որ առաջարկված հողակտորը հարակից է հասարակական կառուցապատման հողատարածքին և նախատեսվում է կառուցել հասարակական նշանակության օբյեկտ:
3. Համայնքի ղեկավարին՝ սահմանված կարգով կազմել սույն որոշման առաջին կետով նախատեսվող հողամասի նպատակային նշանակության փոփոխման հողաշինարարական գործը և դրան տալ համապատասխան ընթացք: |