Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և նրա կողմից 10․01․2020թ․ N 03 որոշումով ստեղծված հանձնաժողովի կազմված թերությունների ակտը և նախահաշվային փաստաթղթերը համայնքի ավագանին որոշում է՝ 1. Թույլատրել Ծաղկահովիտի վարչական տարածքից չօգտագործվող ջրագծի 300 մ խողովակները ապամոնտաժել և հանված խողովակները օգտագործել համայնքում ցերեկային լուսավորման համակարգի կառուցելու համար որպես հենասյուններ։
2. Սույն աշխատանքների իրականացման համար համայնքի բյուջեից որպես ներդրում հատկացնել 880 000 / ութ հարյուր ութանասուն հազար / ՀՀ դրամ: |