Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերի պահանջներով, Ծաղկահովիտ համայնքի ավագանու 18.12.2017թ-ի թիվ 17-Ն որոշումը և հիմք ընդունելով Ծաղկահովիտ համայնքի թվով 8 /ութ/ ուսանողների և 32 /երեսուներկու/ բնակիչների դիմումները, ինչպես նաև կրթության, մշակույթի, երիտասարդության հետ տարվող աշխատանքների, առողջապահության, սպորտի, սոցիալական (այդ թվում երեխաների պաշտպանության) հարցերի խորհրդակցական մարմինների դրական եզրակացությունը.
Համայնքի սոցիալապես անապահով թվով 8 /ութ / ուսանողներին և 32 /երեսուներկու/ բնակիչներին համայնքի բյուջեի վարչական մասի համապատասխան հոդվածներից /4727 և 4729/, տրամադրել դրամական աջակցություն ընդհանուր 1 655 000 / մեկ միլիոն վեց հարյուր հիսունհինգ հազար / ՀՀ դրամ և կազմակերպել վճարումը:
Ցուցակը կցվում է որոշմանը:
Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: