Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ի մասի 6-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Վարդաբլուր բնակավայրի հանդիսությունների սրահի համար սպասք ձեռք բերելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Ծաղկահովիտ համայնքի Վարդաբլուր բնակավայրի հանդիսությունների սրահի համար սպասք ձեռք բերելու համար համայնքի բյուջեից հատկացնել 350․000 / երեք հարյուր հիսուն հազար / ՀՀ դրամ գումար։ 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |