Այսօր: Չորեքշաբթի, 8 Մայիսի 2024թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 38
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



27 նոյեմբերի 2019 թ.

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՂԱԶԱԽԱԿԱՆ ԹԱՂԱՄԱՍ 2–ՐԴ ՓՈՂՈՑԻ ՆՈ 25 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ԵՎ ԿԻՑ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆԱՀԻՏ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. ՆՈ 912-ն որոշման 2-րդ բաժնի պահանջներով, հաշվի առնելով այն, որ սեփական տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված բնակելի տունը և օժանդակ շինությունները բավարարում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի պայմանները, հիմք ընդունելով «Արտյոմ Սաքանյան» ԱՁ –ի կողմից ներկայացված հատակագիծը և քաղաքացի Անահիտ Մկրտչյանի դիմումը . որոշում եմ՝

1. Անահիտ Շիրակի Մկրտչյանի կողմից Ծաղկահովիտ բնակավայրի Ղազախական թաղամաս 2-րդ փողոց Նո 25 հասցեում գտնվող /ծածկագիր 02-053-0023-0003/ սեփականության իրավունքով իրեն պատկանող տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված 357,06 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 22,0 քմ արտաքին մակերեսով նկուղը, 2,0քմ մակերեսով աստիճանահարթակը, 14,76քմ մակերեսով բաց պատշգամբը, 24,0քմ արտաքին մակերեսով հացատունը, 4,2 քմ արտաքին մակերեսով թոնրատունը, 156,61 քմ արտաքին մակերեսով գոմը, և 8,9 քմ մակերեսով պարիսպը, օրինականացնել և դրանց նկատմամբ ճանաչել՝ Անահիտ Շիրակի Մկրտչյանի սեփականության իրավունքը, համապատասխանաբար համայնքային բյուջե մուծելով, բնակելի տան համար՝ 196 383 /մեկ հարյուր իննսուն վեց հազար երեք հարյուր ութսուն երեք/ ՀՀ դրամ, նկուղի համար՝ 7260/յոթ հազար երկու հարյուր վաթսուն/ ՀՀ դրամ, աստիճանահարթակի համար 660 /վեց հարյուր վաթսուն/ ՀՀ դրամ, բաց պատշգամբի համար 4880/չորս հազար ութ հարյուր ութսուն/ ՀՀ դրամ, հացատան համար 7920/ յոթ հազար ինը հարյուր քսան/ ՀՀ դրամ, թոնրատան համար 1380/մեկ հազար երեք հարյուր ութսուն/ ՀՀ դրամ, գոմի համար 51682 /հիսուն մեկ հազար վեց հարյուր ութսուն երկու/ ՀՀ դրամ, պարիսպի համար 2937 /երկու հազար ինը հարյուր երեսուն յոթ/ ՀՀ դրամ, ընդամենը 273102/ երկու հարյուր յոթանասուն երեք հազար մեկ հարյուր երկու / ՀՀ դրամ:

2. Կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, դրանք կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ:

3. Մուծումները կատարել Ծաղկահովիտի համայնքապետարանի 900485060181 հաշվեհամարին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner