Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 59
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



20 նոյեմբերի 2018 թ.

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՈՒՄ ՊԱԿԱՍ ԳՐԱՌՎԱԾ 0.0256 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով <<Ինքնակամ կառուցված  շենքերի, շինությունների  և ինքնակամ զբաղեցրած  հողամասերի իրավական  կարգավիճակի մասին >> 26.12.2002թ. ՀՀ օրենքի  7-րդ հոդվածի  2-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը,որ  02-056-0011-0003 ծածկագրով հողամասը  Ծիլքար գյուղի  կադաստրային քարտեզում արտացոլված է 0.0606հա,  սակայն առանց գծային չափերի  փոփոխության  պետական գրանցում է կատարվել 0.0350 հա  հողամասի նկատմամբ, քանի որ այդ հողամասը  փաստացի օգտագործվել է  մինչև 2001թ. Մայիսի 15-ը և  օգտագործվող ավել հողամասը  նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակության  օգտագործելու համար, ընդգրկված չէ ՀՀ  <<Հողային օրենսգրքի>> 60-րդ հոդվածով  նախատեսված  սահմանափակումների ցանկում, ընդգրկված չի ինժեներարտրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտատ:

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.  Ճանաչել Տիգրան Տիրիթի Ասատրյանի, Սերյոժա Հովհաննեսի Ասատրյանի, Բավական Կոմիսարի Ասատրյանի, Տիրիթ Սերյոժայի Ասատրյանի, Ֆրիդա Սարգսի Ասատրյանի և Հովհաննես Տիրիթի Ասատրյանի  համատեղ սեփականության  իրավունքը  Ծաղկահովիտ համայնքի Ծիլքար գյուղում գտնվող իրավունքի պետական  գրանցում ստացած վկայականում պակաս գրառված 0.0256 հա հողամասի նկատմամբ: Վկայականում  արտացոլված  հողամասի ուրվագիծը համապատասխանում է  Ծիլքար  գյուղի  կադաստրային քարտեզում գծագրված հողամասի ուրվագծին, որի սահմանագծերը չեն փոփոխվել, սակայն վկայականում  հողամասի մակերեսը պակաս է գրառվել:

2.  Սույն որոշումը ենթակա է  պետական գրանցման ՀՀ  կառավարությանն առընթեր անշարժ գույքի  կադաստրի պետական  կոմիտե լիազորված մարմնում:

3. ՈՒժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 08.11.2018թ. թիվ 138-Ա որոշումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner