Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 25
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



22 սեպտեմբերի 2022 թ.

ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ԴՐԱ ՎՐԱ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՀԻՄՔԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծիլքար բնակավայրի բնակիչ Նվեր Վե;իխանի Մուրադյանի  դիմումը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին » ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Ինքնակամ կառուցված շենք-շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի և «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Վալենտինա Հակոբյանին հատկացված հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակության օգտագործելու համար, այն ընդգրկված չէ ՀՀ «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, չի ընդգրկված ինժեներատրանսպորտային օբեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներոմ, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի առաջացնում սերվիտուտ, ուստի որոշում եմ 

 1․ Ճանաչել Նվեր Վելիխանի Մուրադյանի, Ֆրիդա Մկրտչի Մուրադյանի, Էմիլ Նվերի Մուրադյանի, Վելիխան Նվերի Մուրադյանի և Էդգար Նվերի Մուրադյանի համատեղ սեփականության իրավունքը ըստ կադաստրային քարտեզագրման արդյունքի կադաստրային 02-056-0028-0009 ծածկագրով փաստացի օգտագործվող 0,9553 հա մակերեսով բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ, որը փաստացի օգտագործվել է նրանց կողմից մինչև 2001 թվականի մայիսի 15-ը։ 
2․ Վերականգնել Ծաղկահովիտ համայնքի Ծիլքար գյուղի 9-րդ փողոց թիվ 22 հասցեում գտնվող, 02-056-0028-0009 կադաստրային ծածկագրով, 0,9553 հա  բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված 83,84 քմ  բնակելի տան նկատմամբ համատեղ սեփականության իրավունքը։
3․ Հողամասի սահմանները որոշվում են « Արտյոմ Սաքանյան» ԱՁ - կողմից չափագրված և Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հողամասի հատակագծով։ 
4․ Կադաստրի կոմիտում հաշվառված հողամասի և շինության ծածկագիրը 2022Z45Q9R:
5․ Որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը վերապահել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արայիկ Ավետիսյանին։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԳԵՍ ԲՈՅԱՋՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արայիկ Ավետիսյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner