Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով ԱՁ «Ա. Հովհաննիսյանի կողմից» 31.07.2019թ. ներկայացրած շուկայական արժեքի գնահատման հաշվետվությունը. համայնքի ավագանին որոշում է՝ 1. Թույլատրել համայնքի ղեկավարին ուղղակի վաճառքով օտարել 120 մմ տրամագծով 600 գծամետր մետաղյա խողովակները 1 գծամետրը 1200 /մեկ հազար երկու հարյուր/ՀՀ դրամ:
2. Շահագործման ոչ պիտանի 120 մմ տրամագծով 300 մ խողովակները խոտանել:
3. 200մմ տրամագծով 360 մ ազբեստային խողովակներից 300մ օգտագործել կոյուղու համար 60մ-ը խոտանել: |