Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետով համայնքի ավագանին որոշում է` Հաստատել Ծաղկահովիտ համայնքի 17․09․2021թ․ արտահերթ նիստի օրակարգը․
1․ Ծաղկահովիտ համայնքի սեփականություն համարվող կաթսայատան ապամոնտաժված ծածկի երկաթբետոնյա սալերը և երկաթբետոնյա սյուները օտարելու թույլտվություն տալու մասին։
2․ Ծաղկահովիտ համայնքի Հնաբերդ գյուղի 20 փողոցի 8-րդ բնակելի տան նվիրաբերության մասին։
3․ Ծաղկահովիտ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդ-վաճառքի միջոցով օտարելու թույլտվություն տալու եվ մեկնարկային գին սահմանելու մասին։
4․ Ծաղկահովիտի համայնքապետարանի վարչական շենքի սենյակների համար դուռ և լուսամուտ ձեռքբերելու համար գումար հատկացնելու մասին։
5․ Սոցիալական Ներդրումների և Տարածքային Զարգացման ԼՖ ծրագրով Ծաղկահովիտ խոշորացված համայնքում արևային էլեկտրակայանների կառուցմանը և տեղադրմանը հավանություն տալու և նախաձեռնող խմբի կազմին հաստատելու մասին։ |