Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի պահանջով և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ և 28-րդ կետերի, «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով․ համայնքի ավագանին որոշում է՝ 1․ ՈՒժը կորցրած ճանաչել համայնքի ավագանու 26 հունվարի 2021 թվականի N 09-Ն որոշման Ծաղկահովիտի համայնքապետարանի աշխատակազմի, համայնքապետարանի ենթակայության <<ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԿԵՆՏՐՈՆ>> , <<ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ>> ՀՈԱԿ-ՆԵՐԻ աշխատակիցների թվաքանակի, հաստիքացուցակի և պաշտոնային դրույքաչափերի N 1, N 2 և N 7 հավելվածները։
2․ Հաստատել՝ Ծաղկահովիտի համայնքապետարանի աշխատակազմի և համայնքապետարանի ենթակայության <<ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԿԵՆՏՐՈՆ>> , <<ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ>> ՀՈԱԿ-ՆԵՐԻ աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը համաձայն N 1, N 2 և N 7 հավելվածների։ |