Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով և ՀՀ <<Աշխատանքային օրենսգրքի>> 186-րդ հոդվածի 6-րդ կետով և հաշվի առնելով համայնքապետարանի ֆինանսական միջոցների սղությունը և տարածաշրջանի բնակլիմայական պայմանները.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
2018 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2019 թվականի մայիսի 1-ը ժամանակավորապես դադարեցնել Ծաղկահովիտ համայնքի Գեղաձորի <<Յու. Կիրակոսյանի անվան>> մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ-Ի և Վարդաբլուրի <<Գ. Գալստյանի անվան>> մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ-Ի աշխատանքները և աշխատողներին ուղարկել հարկադիր պարապուրդի, առանց վճարելու: Նշված ժամանակահատվածում, որպես նյութական պատասխանատու անձ, աշխատանքի մեջ թողնել Գեղաձորի <<Յու. Կիրակոսյանի անվան>> մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ-ում՝ տնօրեն Ալվինա Մհերոյանին, իսկ Վարդաբլուրի <<Գ. Գալստյանի անվան>> Մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ-ում՝ տնօրեն Ալմաստ Անտոնյանին: Պարապուրդի ընթացքում վճարել աշխատավարձ հաստատված դրույքաչափի 60%-ի չափով: