Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերի պահանջներով, Ծաղկահովիտ համայնքի ավագանու 18.12.2017 թ-ի թիվ 17-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Ծաղկահովիտ համայնքի թվով 6 / վեց / բնակիչների դիմումները, ինչպես նաև կրթության, մշակույթի , երիտասարդության հետ տարվող աշխատանքների, առողջապահության, սպորտի, սոցիալական (այդ թվում երեխաների պաշտպանության) հարցերի խորհրդակցական մարմինների դրական եզրակացությունը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Համայնքի սոցիալապես անապահով թվով 6 /վեց/ բնակիչներին համայնքի բյուջեի վարչական մասի համապատասխան հոդվածից /4729/ տրամադրել դրամական աջակցություն ընդհանուր 150 000 /մեկ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ և կազմակերպել վճարումը:
Ցուցակը կցվում է: