Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջով, համայնքի ավագանին որոշում է՝ Հաստատել ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի 2022 թվականի մարտի 9-ի ավագանու թիվ 02 հերթական նիստի օրակարգը հետևյալ բովանդակությամբ`
1/ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի հաշվետվությունը 2021 թվականի տարեկան բյուջեի և տարեկան աշխատանքային պլանի կատարման մասին,
2/ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Նորաշեն, Գեղադիր, Հնաբերդ, Գեղաձոր և Բերքառատ բնակավայրերի գազաֆիկացման աշխատանքների իրականացման նպատակով համայնքի կողմից համաֆինանսավորման գումար հատկացնելու մասին
3/ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքապետարանի վարչական շենքի տանիքի հրդեհակայուն նյութերով մշակման համար գումար հատկացնելու մասին
4/ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող շենքերի հարակից տարածքում ֆոտովոլտային կայաններ տեղադրելու նպատակով հողամաս հատկացնելու մասին
5/ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի 2022 թվականի տարեկան բյուջեում փոփոխություններ կատարելու մասին |