Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով թիվ 04042016-02-0014 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականը, համայնքի ավագանին որոշում է` 1. Թույլատրել համայնքի ղեկավարին Ծաղկահովիտ համայնքի Գեղաձոր գյուղի 1-ին փողոց 3-րդ նրբանցք թիվ 2 հասցեի 160,1 քմ մակերեսով բնակելի տունը վարձակալության իրավունքով տրամադրել Ծաղկահովիտ համայնքի Գեղաձոր գյուղի բնակիչ Էդիկ Յուրիկի Կարապետյանին և կնքել վարձակալության պայմանագիր։
2. Բնակելի տան վարձակալության ժամկետը սահմանել՝ գրանցման պահից անորոշ ժամկետով: Ամսական վարձավճարի չափը սահմանել՝ 1000 (մեկ հազար) ՀՀ դրամ: |