Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



30 սեպտեմբերի 2022 թ.

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ԳՅՈՒՂԻ ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՓՈՂՈՑ 3/4 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՄԱՆՎԵԼ ԺՈՐԱՅԻ ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 07․09․2022 ԹՎԱԿԱՆԻ N 158-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՉԵՂՅԱԼ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Մանվել Ժորայի Ներսիսյանի  դիմումը Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ բնակավայրի Զորավար Անդրանիկի փողոց 3/4 հասցեում ինքնակամ կառուցված շինությունը օրինականացնելու  մասին․

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին » ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին » ՀՀ օրենքի 38․1-րդ հոդվածի,  ՀՀ կառավարության 18․05․2006թ․ «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին»  N 912-Ն որոշման  հավելվածի 8-րդ , 11-րդ  և  22-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով, որ կառույցի պահպանումը չի հակասում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետի սահմանված պայմաններին, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը , կառույցը կառուցված չէ ինժերերատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների խախտումներով և չի առաջացնում սերվիտուտ,ուստի ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով չափագրական ընկերության հաշվառման տվյալները, որոշում եմ՝  

1․  Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ բնակավայրի Զորավար Անդրանիկի փողոց 3/4 հասցեում գտնվող, Մանվել Ժորայի Ներսիսյանի սեփականության իրավունքով պատկանող, 02-053-0105-0071 կադաստրային ծածկագրով 0,01 հա գյուղատնտեսական նպատակային  նշանակության այլ հողեր գործառնական նշանակության հողամասի վրա 2020 թվականին ինքնակամ կառուցված 193,6 քմ արտաքին մակերեսով արտադրական չորանոց շինությունը օրինականացնել և օրինականացման համար համայնքի բյուջեի 900485002654 հաշվեհամարին մուծել 15․000x0,0743=1114,50x193,6=215․768 / երկու հարյուր տասնհինգ հազար յոթ հարյուր վաթսունութ /ՀՀ դրամ։   

2. Կադաստրի կոմիտեում հաշվառված հողամասի և շինության ծածկագիրը 20227EAU5C:

3․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի 07․09․2022 թվականի N 158-Ա որոշումը ճանաչել չեղյալ։

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԳԵՍ ԲՈՅԱՋՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արայիկ Ավետիսյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner