Ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. Նո 912-Ն որոշման 2-րդ բաժնի պահանջներով և նկատի ունենալով այն հանգամանքը, որ սեփական 0.2012 հա տնամերձ հողամասում 1960 թվականին կառուցված 130,09 քմ մակերեսով բնակելի տունը, 1960 քմ թվականին կառուցված 4,72 քմ մակերեսով աստիճանահարթակ, 1960 թվականի կառուցված 4,62քմ մակերեսով կաթսայատունը և 2001 թվականին կառուցված 4,80քմ մակերեսով սուրբը բավարարում է են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի պահանջներին. որոշում եմ՝
1․ Ճանաչել Լուսաբեր Նիկոլի Գասպարյանի, Արամ Մարատի Աղաջանյանի կողմից սեփականաշնորհված և համատեղ սեփականություն հանդիսացող Վարդաբլուր գյուղում գտնվող 0,2012 հա տնամերձ հողամասում /ծածկագիր 02-100-0020-0002/ 1960թ․ կառուցած 130,09քմ մակերեսով բնակելի տան, 1960թ․ կառուցած 4,72քմ մակերեսով աստիճանահարթակի, 1960թ․ կառուցած 4,62քմ մակերեսով կաթսայատան և 2001թ կառուցած 4,80քմ մակերեսով սուրբի սեփականության իրավունքը
2. Կառույցները կառուցված են քաղաքաշինական նորմերին համապատասխան, կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ: