Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



10 դեկտեմբերի 2019 թ.

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԾԻԼՔԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 9 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ԵՎ ԱՆԱՍՆԱԳՈՄԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. ՆՈ 912-ն որոշման 2-րդ բաժնի պահանջներով, հաշվի առնելով այն, որ սեփական տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված բնակելի տունը և անասնագոմը  բավարարում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի պայմանները, հիմք ընդունելով «Արտյոմ Սաքանյան» ԱՁ –ի կողմից ներկայացված հատակագիծը և քաղաքացի Հմայակ Մարտիրոսյանի դիմումը . որոշում եմ՝

  1. Հմայակ Եգորի Մարտիրոսյանին, Գայանե Աղայիկի Մարտիրոսյանին, Խաչիկ Հմայակի Մարտիրոսյանին Ծիլքար բնակավայրի 1-ին փողոց թիվ 9 հասցեում գտնվող /ծածկագիր 02-056-0031-0006/  համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված 189,5 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը և 55,9 քմ ատաքին մակերեսով անասնագոմը օրինականացնել և դրանց նկատմամբ Հմայակ Եգորի Մարտիրոսյանի, Գայանե Աղայիկի Մարտիրոսյանի, Խաչիկ Հմայակի Մարտիրոսյանի համատեղ սեփականության իրավունքը համապատասխանաբար համայնքի բյուջե մուծելով բնակաելի տան համար 104225 /մեկ հարյուր չորս հազար երկու հարյուր քսնհինգ/ ՀՀ դրամ, անասնագոմի համար 18461/տասնութ հազար չորս հարյուր վաթսուն մեկ/ՀՀ դրամ։

2. Կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, դրանք կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ:

3. Մուծումները կատարել Ծաղկահովիտի համայնքապետարանի 900485060181 հաշվեհամարին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner