Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին մասի, 18-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ մասի, 83-94-րդ հոդվածների, «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 32–րդ հոդվածի պահանջների, համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հաստատել Ծաղկահովիտ համայնքի 2022 թվականի նախնական բյուջեն` ա) Եկամուտների մասով` 371 991 200 (երեք հարյուր յոթանասունմեկ միլիոն ինը հարյուր իննսունմեկ հազար երկու հարյուր) ՀՀ դրամ բ) Ծախսերի գծով` 407 248 095 (չորս հարյուր յոթ միլիոն երկու հարյուր քառասունութ հազար իննսունհինգ) ՀՀ դրամ
գ) Կապիտալ ծախսերի համար կառավարությունից տրված սուբվենցիա – 27 360 000 (քսանյոթ միլիոն երեք հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամ:
2. Հաստատել Ծաղկահովիտ համայնքի 2022 թվականի համայնքի բյուջեի եկամուտներն ըստ առանձին եկամտատեսակների` համաձայն հատված 1–ի, 3. Հաստատել Ծաղկահովիտ համայնքի 2022 թվականի համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման` համաձայն հատված 2-ի,
4. Հաստատել Ծաղկահովիտ համայնքի 2022 թվականի համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման` համաձայն հատված 3–ի,
5. Հաստատել Ծաղկահովիտ համայնքի 2022 թվականի բյուջեի տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն հատված 4-ի,
6. Հաստատել Ծաղկահովիտ համայնքի 2022 թվականի համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն հատված 5-ի
7. Հաստատել Ծաղկահովիտ համայնքի 2022 թվականի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման` համաձայն հատված 6–ի։ 8. «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33–րդ հոդվածի 3–րդ կետի համաձայն` ա) թույլատրել համայնքի ղեկավարին` համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարելու վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև, բ) սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 10 % -ը: |