Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



07 հունիսի 2019 թ.

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՈՒՄ ՊԱԿԱՍ ԳՐԱՌՎԱԾ 0.0509 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին» 26.12.2002թ. ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ 02-027-0120-0058 ծածկագրով վարելահողը Բերքառատ գյուղի կադաստրային քարտեզում արտացոլված է 2.1990 հա, սակայն առանց գծային չափերի փոփոխության պետական գրանցում է կատարվել 2.1490 հա վարելահողի նկատմամբ, քանի որ այդ հողամասը փաստացի օգտագործվել է մինչև 2019թ. և օգտագործվող ավել հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակության օգտագործելու համար, ընդգրկված չէ ՀՀ «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, ընդգրկված չի ինժեներարտրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտատ:որոշում եմ՝

1. Ճանաչել Վոլոդյա Գագիկի Մակարյանի, Ռիփսիկ Ռուբենի Մակարյանի, Արմեն Վոլոդյայի Մակարյանի, Արմենուհի Վոլլոդյայի Մակարյանի և Նելլի Վոլոդյայի Մակարյանի, համատեղ սեփականության իրավունքը Ծաղկահովիտ համայնքի Բերքառատ գյուղում գտնվող իրավունքի պետական գրանցում ստացած վկայականում պակաս գրառված 0.00509 հա վարելահողի նկատմամբ:Վկայականում արտացոլված հողամասի ուրվագիծը համապատասխանում է Բերքառատ գյուղի կադաստրային քարտեզում գծագրված հողամասի ուրվագծին, որի սահմանագծերը չեն փոփոխվել, սակայն վկայականում հողամասի մակերեսը պակաս է գրառվել:

2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե լիազորված մարմնում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner