Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջով, համայնքի ավագանին որոշում է՝ Հաստատել ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու 2022 թվականի հուլիսի 22-ի ավագանու թիվ 07 արտահերթ նիստի օրակարգը հետևյալ բովանդակությամբ`
1/ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի տեղական տուրք և /կամ/ վճար վճարողների գրանցամատյաննների վարման կարգը հաստատելու և համայնքի ավագանու 30․10․2020 թվականի N 83-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին։
2/ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում աղբահանության վճար վճարողների հաշվառման կարգը սահմանելու մասին։
3/ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի համայնքում աղբահանության իրականացման կարգը սահմանելու մասին։
4/ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու մշտական գործող հանձնաժողովներ ստեղծելու և դրանց կազմը հաստատելու մասին։
5/ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու անդամներ՝ Մացակ Անդրանիկի Սողոմոնյանի և Գևորգ Սմբատի Հովհաննիսյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին։
6/ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Վարդաբլուր բնակավայրի հանդիսությունների սրահի համար սպասք ձեռք բերելու նպատակով գումար հատկացնելու մասին։
7/ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի հաղորդումը 2022 թվականի տարեկան բյուջեի երկրորդ եռամսյակի կատարման ընթացքի մասին։
8/ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի 2022 թվականի տարեկան բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից բյուջեի ֆոնդային մաս հատկացում կատարելու մասին։
9/ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում հողամասերը վարձակալության և / կամ/ կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման համար մրցույթային հանձնաժողով ստեղծելու մասին։
10/ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերը վարձակալության տրամադրելու թույլտվություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին։
11/ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավարին «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնությանը անդամակցության հայտ ներկայացնելու համար լիազորելու մասին։
12/ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի համայնքապետարանի կարիքների համար տեսահսկման սարքեր և ազդանշանային համակարգեր ձեռք բերելու նպատակով գումար հատկացնելու մասին։ |