Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերի, 50-րդ հոդվածի պահանջներով, Ծաղկահովիտ համայնքի ավագանու 18.12.2017 թ-ի թիվ 17-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Ծաղկահովիտ համայնքի թվով 34 /երեսունչորս/ անապահով բնակիչների, 29 /քսանինը/ անապահով ուսանողների և մեկ կազմակերպության դիմումները, ինչպես նաև կրթության, մշակույթի, երիտասարդության հետ տարվող աշխատանքների, առողջապահության, սպորտի, սոցիալական (այդ թվում երեխաների պաշտպանության) հարցերի խորհրդակցական մարմինների դրական եզրակացությունը, որոշում եմ՝
Համայնքի սոցիալապես անապահով թվով 34 /երեսունչորս/ անապահով բնակիչներին, 29 /քսանինը/ անապահով ուսանողներին և մեկ կազմակերպությանը համայնքի բյուջեի վարչական մասի համապատասխան հոդվածներից /4727 և 4729/ տրամադրել դրամական աջակցություն ընդհանուր 4 475 000 /չորս միլիոն չորս հարյուր յոթանասունհինգ հազար/ ՀՀ դրամ և կազմակերպել վճարումը::
Անհրաժեշտ փաստաթղթերը կցվում են: